1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ՏԿԱԻՆ հատուկ տակտիկական ուսումնավարժությանը
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը մարտի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցում է տակտիկական ուսումնավարժությանը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցում է տակտիկական ուսումնավարժությանը
Միջոցառման հիմնական նպատակներից էր, մասնավորապես, արձագանքող ուժերի պատրաստվածության ստուգումը և նրանց գործնական հմտություննների կատարելագործումը:
Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ պարամեդիկների խումբը, փրկարարական խմբեր, մարտական հաշվարկներ, գազածխապաշտպան ծառայության օղակ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ, կարգախմբեր ճանապարհային ոստիկանությունից, շտապօգնության բրիգադներ, «Երևան Ջուր» ընկերության վթարային խումբը:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36