Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն

Այսօր տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի արտադրատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Գազպրոմ» ԲԲԸ-ի դեպարտամենտների, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների ու դուստր ընկերությունների ղեկավարներ:

Խորհրդակցություն. Օ.Ակսյուտին, Վ.Մարկելով, Վ.Հարությունյան

Խորհրդակցություն. Օ.Ակսյուտին, Վ.Մարկելով, Վ.Հարությունյան

«Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովը իր խոսքում նշել է, որ անցած տարվա սկզբից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացրել է «Գազպրոմ» խմբի կազմում ինտեգրմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, անցկացվել է աուդիտ, ընդունվել են համապատասխան որոշումներ ընկերության գործունեության կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի ձևավորման նպատակով: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշել է, որ առաջին անգամ է կազմակերպվում տեխնիկական հարցերին վերաբերող նման ձևաչափով խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն ընկերության արտադրատնտեսական գործունեությանն առնչվող բոլոր առանցքային հարցերը: Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ընթացիկ վիճակը և հեռանկարները» զեկույցով՝ նշելով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօր Հայաստանի խոշորագույն ներդրողներից է, իսկ ընկերության՝ վերջին 10 տարվա ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ընկերության կողմից իրականացված խոշոր ներդրումային նախագծերը, մասնավորապես, բաժանորդների բնակարաններում անվտանգության սարքերի տեղադրման ծրագիրը: «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեխնիկական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է բաժանորդների անվտանգության ապահովումը: 2008 թվականի վերջից մինչև այժմ բաժանորդների մոտ տեղադրված ազդանշանային սարքերի և անջատիչ կափույրների քանակը գերազանցել է 646 հազարը: Բնակարաններում անվտանգության համակարգերի առկայությունն ուղղված է հնարավոր վթարների ու դժբախտ պատահարների կանխմանը: ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ անվտանգության համակարգերի տեղադրումը կրում է զանգվածային բնույթ», — ընդգծել է Հրանտ Թադևոսյանը:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը նաև նշել է, որ ներկայում Հայաստանի տարածքում գործում են 345 ԱԳԼՃԿ-ներ. յուրաքանչյուր 86 կմ2 վրա գտնվում է միջինը մեկ կայան: «ԱԳԼՃԿ-ների լայն ցանցի շնորհիվ սեղմված բնական գազը Հայաստանում այլևս դիտվում է ոչ թե որպես այլընտրանքային, այլ հիմնական շարժիչային վառելիք: Որպես շարժիչային վառելիք սեղմված բնական գազի օգտագործումը մեծ նշանակություն ունի ամբողջ հանրապետության տնտեսության համար: Բացի այդ, վնասակար արտանետումների կրճատումը զգալիորեն ազդել է Հայաստանի էկոլոգիական վիճակի բարելավմանը», — ասել է Հրանտ Թադևոսյանը:

Նա խոսել է նաև գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ընթացիկ վիճակի մասին, ներկայացրել 2015 թվականի Ներդրումային ծրագիրը, 2015–2017 թթ. Ծրագիրը: Ինչպես նշել է Հրանտ Թադևոսյանը, «Գազպրոմ Արմենիա»-ի Ներդրումային ծրագրի նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով գազի համակարգի պահպանման և զարգացման հիմնական ռազմավարությունը, իսկ ծրագրի նախագծում ներառված միջոցառումներն ուղղված են գազի սպառման և պահեստավորման ծավալների ավելացմանը, գազամատակարարման հուսալիության և անվտանգության ապահովմանը:

Ներկայացնելով ընկերության 2015–2017 թթ. Ծրագիրը, Հրանտ Թադևոսյանը տեղեկացրել է, որ նախատեսված է կապիտալ շինարարության հզորությունների ավելացում, ինչը պայմանավորված է մայրուղային նոր գազատարների, Աբովյանի ԳՍՊԿ-ում նոր ճնշակայանի կառուցմամբ և ԳՍՊԿ-ում բնական գազի պահեստավորման ծավալների ընդլայնմամբ:

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի արտադրատնտեսական գործունեության հետ կապված հարցեր, ամփոփել են խորհրդակցության արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am