Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

Մարտի 27-ին Երեւանում տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը (27.03.2015)

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

Տնօրենների խորհուրդը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր, որոնց թվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2014 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, Ընկերության 2015 թվականի բյուջեի նախագիծը, 2014 թվականի ներդրումային գործունեության արդյունքները, 2015 թվականի Ներդրումային ծրագրի նախագիծը, ինչպես նաև ընկերության արտադրատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել նաև Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am