«Ռոսիա 24» հեռուստաալիքի նկարահանող խումբը այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ օբյեկտներ՝ «Էներգետիկա» հեռուստահաղորդման շրջանակում ընկերության մասին տեսանյութ պատրաստելու նպատակով:
Նկարահանումների ընթացքում հեռուստաալիքի լրագրողները ընդարձակ հարցազրույցներ են վերցրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավարությունից:
Արծարծվել են Ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նկարահանող խումբը այցելել է «Հրազդան-5» հիմնարկ, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայան և ՀՀ գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներ:
«Էներգետիկա» հաղորդումը հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով ապրիլի 23-ին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն