«Ռոսիա 24» հեռուստաալիքի լրագրողները «Էներգետիկա» հաղորդման նկարահանումներ են անցկացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ օբյեկտներում

«Ռոսիա 24» հեռուստաալիքի նկարահանող խումբը այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ օբյեկտներ՝ «Էներգետիկա» հեռուստահաղորդման շրջանակում ընկերության մասին տեսանյութ պատրաստելու նպատակով:

Նկարահանումների ընթացքում հեռուստաալիքի լրագրողները ընդարձակ հարցազրույցներ են վերցրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ղեկավարությունից:

Արծարծվել են Ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նկարահանող խումբը այցելել է «Հրազդան-5» հիմնարկ, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայան և ՀՀ գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներ:

«Էներգետիկա» հաղորդումը հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով ապրիլի 23-ին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am