2015 թվականի առաջին կիսամյակում ՈՒՏԿ-ում ուսուցանվել է 203 մասնագետ
2015 թվականի վեց ամիսների ընթացքում «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում փաստացի ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 203 մասնագետ, այդ թվում 186-ը՝ մասնաճյուղերից, 17-ը՝ ընկերություններից, ինչպես նաեւ 17 մասնագետ՝ գազասպառող այլ կազմակերպություններից:
Դասընթացների ավարտից հետո կազմակերպվել են գիտելիքների ստուգման քննություններ, անց է կացվել «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի 42 մասնագետի հերթական ստուգում:
Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնը նաեւ իր անմիջական մասնակցությունն ունի Ճարտարապետության եւ Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի ամբիոնի աշխատանքներին: Մասնավորապես, կենտրոնի մասնագետները դասավանդել են «Գազամատակարարում» կուրսը և քննական աշխատանքներ անցկացրել ցերեկային և հեռակա բաժիններում:
Ընթացիկ տարում տպագրության են ներկայացվելու «Գազաբաշխիչ ցանցերի շահագործում» և «Կենցաղային գազահաշվիչներ» մեթոդական ուղեցույցները: Մշակման փուլում է «Գազաբաշխման համակարգերի նախագծում» ուսումնական ձեռնարկը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն