Գազաֆիկացված է հանրապետության ավելի քան 600 բնակավայր

2015 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 3452-ով՝ կազմելով 664 838 աբոնենտ: Ներկայումս հանրապետությունում բնական գազ է օգտագործում 602 բնակավայր, որից 557-ը գյուղական, 45-ը քաղաքային համայնքներ: Այդ թվում 235 համայնք նոր գազաֆիկացված:

Փորձագիտական գնահատականներով, գազաֆիկացման 95% ցուցանիշով մեր երկիրը առաջատարներից է աշխարհում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am