«Գազպրոմ» ԲԲԸ դարձավ Հրապարակային բաժնետիրական ընկերություն
«Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությունը վերանվանվեց «Գազպրոմ» հրապարակային բաժնետիրական ընկերության, հաղորդում է «Գազպրոմ» ՀԲԸ Տեղեկատվության վարչությունը:
Անվանափոխությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 4-րդ գլխի դրույթներին համապատասխանացնելու նպատակով:
«Գազպրոմ» ՀԲԸ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միակ բաժնետերն է:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն