Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը
ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված 2015 ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 24,616,391.7 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 15-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,944,861.3 հազար դրամ, 674-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 73,225.9 հազար դրամ, 765-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 62,571.8 հազար դրամ և 816-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 57,961.6 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 89-րդ տեղը՝ 660,698.5 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն