Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. սահմանվում է 165 ԱՄՆ դոլար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսասատանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը:

Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա շարունակել զարգացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, կնպաստի տնտեսական կապերի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am