Օգոստոսի 25—ից 29—ը Վորոնեժում կայացավ«Գազպրոմ Տրանսգազ Մոսկվա» ԲԲ Ընկերության ինքնագործ համույթների և կատարողների ավանդական դարձած «Սոզվեզդիե» կորպորատիվ փառատոնը, որն իր շուրջ էր հավաքել ավելի քան 600 մասնակիցների: Փառատոնի շրջանակում ելույթներով հանդես եկան ստեղծագործական տարբեր համույթներ ու անհատ կատարողները Ընկերության 25 մասնաճյուղերից, ինչպես նաև «Գազպրոմ» ՀԲԸ դուստր Ընկերություններից ` Բելառուսից, Հայաստանից, Ղրղզստանից: Հաղթողները հնարավորություն ստացան մասնակցել գլխավոր «Ֆակել» փառատոնին:
Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը և եզրափակիչ Գալա-համերգին արտամրցութային կարգով հանդես եկավ 16-ամյա էռնաՄիրզոյանը, որի վառ կատարումները արժանացան հանդիսատեսի ծափողջյուններին ու բարձր գնահատանքին:
Փառատոնի ժյուրիի նախագահ, ՌԴ վաստակավոր արտիստ Սեմյոն Միլշտեյնը իր ողջույնի խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց հայ բարեկամներին՝ իր իսկ խոսքով համաշխարհային մակարդակի ելույթ ներկայացնելու համար, միաժամանակ նշելով, որ հայերը շարունակում են զարմացնել ու զարմացնել:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 690 ԿԲ)