ՄարտունուԳՇՄ վթարային խմբի առջև դրված է եղել սեղմ ժամկետներում դեպքի վայր մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:
Վարժանքների մեկ այլ սցենարով, մայրուղային գազատարի հատվածներից մեկում հայտնաբերել էր վթար՝ գազի արտահոսքով, իսկ Մարտունու ԳՇՄ-ի վթարային խումբն իրականացրել էր վթարի վերացման աշխատանքներ՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:
Ուսումնական վարժանքների ավարտից հետո Մարտունու գծային շահագործման մասնաճյուղում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)