«Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է հերթական վարժանքները գազափոխադրման համակարգի օբյեկտներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ—ն, անցկացրել է ուսումնական վարժանքներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում, որոնց մասնակցել են «Տրանսգազ»-ի Մարտունու գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խումբը, հրշեջ ծառայության մարտական հաշվարկ և շտապօգնության բրիգադ:
Մարտունու ԳՇՄ վթարային խմբի առջև դրված է եղել սեղմ ժամկետներում դեպքի վայր մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:
Վարժանքների մեկ այլ սցենարով, մայրուղային գազատարի հատվածներից մեկում հայտնաբերել էր վթար՝ գազի արտահոսքով, իսկ Մարտունու ԳՇՄ-ի վթարային խումբն իրականացրել էր վթարի վերացման աշխատանքներ՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:
Ուսումնական վարժանքների ավարտից հետո Մարտունու գծային շահագործման մասնաճյուղում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:
Այս տարի նախատեսված են նաև ուսումնավարժանքներ Դիլիջանի և Վանաձորի ԳՇՄ-ների վթարային խմբերի մասնակցությամբ:
Նոյեմբերի 5-ին «Տրանսգազ» ՍՊԸ—ն անցկացնելու է հակահրդեհային վարժանք Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում (ԳՍՊԿ):
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 1011687)