Վ.Հարությունանի շնորհավորական մաղթանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

29 դեկտեմբերի 2015, 14:33

Վարդան Հարությունյան

Վարդան Հարությունյան

Հարգելի բարեկամներ,

գործընկերներ,

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Վարչության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թող գալիք 2016 թվականը անսպառ լույս ու ջերմություն բերի բոլոր ընտանիքներին, թող իրականանան նոր տարվա հետ կապված բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:

Յուրաքանչյուր տարեմուտ խորհրդանշական է նրանով, որ հնարավորություն է տալիս հաշվետու լինել կատարած աշխատանքի համար և նախանշել գալիք տարվա անելիքները:

Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում մենք կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել անցնող տարում ևս` կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվության ու նվիրումի շնորհիվ: Համոզված եմ, որ այդ նվիրումով էլ աշխատելու ենք 2016-ին ու եկող բոլոր տարիներին` Ընկերության զարգացման բիզնես ծրագրերը կյանքի կոչելու համար:

Իրականացված ներդրումների, լայնածավալ ծրագրերի և ամենօրյա աշխատանքի արդյունքով Ընկերությունն այսօր իր կարևոր լուման ունի հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այսօր ունենք գազաէներգետիկ հզոր կառույցներ, որոնք լուրջ պոտենցիալ են հանդիսանում ինչպես երկրի տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն ունեցող էներգետիկ նախագծերին մասնակցելու առումով:

Հուսալի և անխափան գազամատակարարումը եղել և մնում է ընկերության առաջնահերթ ուղենիշերից մեկը: Մենք շարունակելու ենք աշխատանքները գործունեության բոլոր ուղղություններով՝ գերակա համարելով սպառողին որակյալ ծառայությունների մատուցումը:

Լավատեսությամբ և ապագա հաջողությունների հանդեպ ունեցած վստահությամբ, ցանկանում եմ, որ 2016 թվականը նշանավորվի աշխատանքային նոր ձեռքբերումներով, ապագայի համար նախատեսած բազմաթիվ ծրագրերով ու անելիքներով:

Թող գալիք նոր տարին մեր երկրի համար լինի խաղաղության, հաղթանակների ու առաջընթացի տարի, թող բոլոր ընտանիքներին բարօրություն, սեր ու երջանկություն բերի:

Կրկին շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ բոլորիդ մաղթում եմ քաջ առողջություն, հաջողություն ու ամենայն բարիք:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button