«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը մասնակցել է ՀՀ ԱԻՆ ուսումնավարժությանը

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 1-ին Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 180 դպրոցում անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որին մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության խումբը:




Ըստ ուսումնավարժության սցենարի, հակառակորդի օդուժի հարձակման հետևանքով վնասված դպրոցի շենքում իրականացվել են որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ, ինչպես նաև աշակերտների ու աշխատակիցների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

1–04 վթարակարգավարական ծառայության խմբի առջև դրված է եղել դեպքի վայր օպերատիվ ժամանելու, իրավիճակը գնահատելու և շենքի գազամատակարարումն առավելագույն սեղմ ժամկետներում դադարեցնելու խնդիրը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am