«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ընկերության Բնական գազի իրացման և վճարումների հաշվառման ու բաժանորդների գազասպառման համակարգերի սպասարկման, Բնական գազի և վճարումների անալիտիկ հաշվառման ու վերլուծության և Բնական գազի բաշխման և հաշվառման բաժինների ՝ թվով 22 աշխատողների համար կազմակերպվել և անցկացվել էին «Բնական գազի բաշխման ու հաշվառման, հուսալի գազամատակարարման և անվտանգ օգտագործման ապահովում» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ: Դասընթացների առաջին փուլն անցկացվել էր 2015 թ. հոկտեմբերի 12-30-ը, 2-րդը՝ 2015թ. նոյեմբերի 11-26-ը, 3-րդը՝ 2016 թ. հունվարի 12-29-ը:
Պարապմունքների տեսական մասն անցկացվել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում, գործնական պարապմունքները՝ «Տրանսգազ» ՍՊԸ №1 գազաբաշխիչ կայանում և «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ի գազահաշվիչների վերանորոգման և ստուգաչափման լաբորատորիայում և արտադրական տեղամասում:
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)