«Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ը

Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետևյալ պայմաններով.

այն բնակիչները, որոնք մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազաֆիկացման մասին և կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազաֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am