Վերջին 5 տարիներին նկատվում է գազաշարժիչային վառելիքի իրացման ծավալների աճի կայուն միտում: 2011 թվականին ԱԳԼՃԿ-ների կողմից սպառվել էր 362.3 մլն խոր. մ. գազ: 2015 թվականին ԱԳԼՃԿ-ների ցանցի միջոցով իրացվել էր 484.5 մլն խոր. մ. գազ: 2011 թվականից մինչև 2015 թ. ընկած ժամանակահատվածում գազի սպառման ծավալների աճը կազմել է 33,7%:
Ներկայում Հայաստանում գործում են 360 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ, որոնցից 8-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ենթակայությամբ:
Տեղեկանք՝
Այսօր Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որտեղ բնական գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք:
Առաջին ԱԳԼՃԿ-ն Հայաստանում բացվել է 1986 թ. Երևանի արվարձաններից մեկում: 90-ական թվականների սկզբին հանրապետության տարածքում գործել է 4 ԱԳԼՃԿ, իսկ բնական գազի սպառման տարեկան ծավալն այդ կայանների կողմից կազմել է մոտավորապես 650 հազ խոր.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 659 ԿԲ)