Օրական 7–10 բաժանորդ է գրանցվում «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸպաշտոնականկայքումգործող «Գազիծախսիևվճարիհարցում» բաժնում, որը գործարկվեց ընթացիկ տարվա փետրվար ամսից:
Մինչ այսօր ինտերակտիվ այս ծառայությունից օգտվում է արդեն շուրջ 990 մարդ:
Ժամանակի խնայումը և արագ տեղեկատվությունստանալմատակարարվածբնականգազիքանակիևարժեքիմասին հեռակառավարվող՝ առանց բանկ կամ փոստ այցելելու հնարավորությունը, առաջացրել է հետաքրքրություն բաժանորդների մոտ:
Հանրապետության բաժանորդները հնարավորություն ունեն նաև «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸկայքումգործող «Հետադարձկապ» բաժնի միջոցով ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Երկու ամսվա ընթացքում այս ծառայությունից է օգտվել 12 մարդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն