Մեկնարկել է ուսումնամարզական համալիրի շինարարությունը
Այս տարի մեկնարկեց ուսումնամարզական համալիրի շինարարությունը Երևանի Ավան վարչական համայնքի տարածքում, որն իրականացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Գազպրոմ» ՀԲԸաջակցությամբ: Համալիրը կառուցվում է «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում:
Համալիրըկառուցվելուէամենաժամանակակիցտեխնոլոգիաներով: Համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լուղավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, Հայաստանում հայտնի մարզաձևերի համար նախատեսված սրահներ:
շուրջտարի գործող 350-տեղանոց փակ սահադաշտ արհեստական սառույցով՝ ուսումնա-մարզական գործընթացի և տափողակով հոկեյի, գեղասահքի և ազատ ոճի սահքի մարզումների անցկացման համար,
ստորգետնյա ավտոկանգառ 85 ավտոմեքենայի համար:
Շենքը երկհարկանի է, առաջին հարկում գտնվում են սահադաշտը և այցելուների ու մարզիկների ընդունման համար նախատեսված տարածքները, հանդերձասրահը, սանհանգույցները և այլ ինժեներական ու տեխնիկական կառույցներ, երկրորդ հարկում՝ նախասրահը, հանդերձասրահը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դահլիճը, պարասրահը, սրճարանը, այլ տեխնիական և օժանդակ կառույցներ:
III. Հանգստի գոտին ներառում է.
զբոսավայր սպորտային կառույցների դիմաց և այլ շենքերին կից բարեկարգված և կանաչապատված տարածություններ՝ փոքր ճարտարապետական ձևավորումներով, արտաքին ինժեներական ցանցով և լուսավորությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 918 ԿԲ)