2016 թվականի առաջին կիսամյակին «թեժ գծով» ստացվել է 577 զանգ
2016 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 577 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազանջատումների և ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի վերաբերյալ: Հեռախոսազանգերի մեծ մասին տրվել են պատասխաններ: Այն հարցերը, որոնք հնարավոր չի լուծել օպերատիվ կարգով, վերցվում են հսկողության տակ:
Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել հարցերին՝ կապված գազամատակարարման հետ: Հարցերը կարող են ուղղվել թեժ գծի համարով՝ 29-49-04, երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, ընդմիջումը՝ 13:00–14:00-ը:
«Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվում են և փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներին:
Մեծացված լուսանկար (JPG, 641 ԿԲ)