Խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը

ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված 2016 ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 24,560,816.9 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2,980,400.3 հազար դրամ, 789-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 62,989.0 հազար դրամ, 825-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 60,158.3 հազար դրամ և 853-րդ տեղում «Արմավիր Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 57,553.4 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 95-րդ տեղը՝ 647,755.1 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am