2016 թվականի առաջին կիսամյակում ՈՒՏԿ-ում ուսուցանվել է 183 մասնագետ
2016 թվականի վեց ամիսների ընթացքում «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում փաստացի առաջնային ուսուցում է ստացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 183 մասնագետ, այդ թվում 160-ը՝ մասնաճյուղերից, 23-ը՝ ընկերություններից, ինչպես նաեւ 19 մասնագետ՝ գազասպառող այլ կազմակերպություններից:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վերապատրաստվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 44 և որակավորվել 46 մասնագետ:
Դասընթացները հիմնականում անցկացվում են արտադրությունից չկտրված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում:
Դասընթացների ավարտից հետո կազմակերպվել են գիտելիքների ստուգման քննություններ, անց է կացվել «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի 40 մասնագետի հերթական ստուգում:
Փետրվարի 8–19 և մարտի 14-18-ը Ուսումնատեխնիկական կենտրոնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ընկերությունների, մասնաճյուղերի ճարտարագետների, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության և աշխատանքի անվտանգության ճարտարագետների թվով 43 մասնագետի համար «Գազպրոմ կորպորատիվ ինստիտուտ-ի» (Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղ) կողմից անցկացվել են «Աշխատանքի պաշտպանության և արդյունաբերական անվտանգության միասնական համակարգ» թեմայով դասընթացներ:
«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնը նաև իր անմիջական մասնակցությունն ունի Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի ամբիոնի աշխատանքներին: Մասնավորապես, կենտրոնի մասնագետները դասավանդել են «Գազամատակարարում» կուրսը և քննական աշխատանքներ անցկացրել:
Ընթացիկ տարում մշակման փուլում է «Գազաբաշխման համակարգերի նախագծում» ուսումնական ձեռնարկը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 711 ԿԲ)