Դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին
Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը անակնկալ էր պատրաստել հանրապետության սահմանամերձ գյուղերի առաջին դասարան հաճախող երեխաների համար:
Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի 30 սահմանամերձ գյուղերի բոլոր երեխաները, ովքեր սեպտեմբերի 1-ին առաջին անգամ այցելելու են դպրոց, Ընկերությանկողմիցնվեր ստացան դպրոցականպարագաներիամբողջականհավաքածու՝պայուսակներ, տետրեր, գրիչներ, նկարչականալբոմներ, գունավոր մատիտներևայլն:
«ԳազպրոմԱրմենիա»-իաշխատակիցներընվերներհանձնեցինավելիքան 540 առաջինդասարանցիների՝ միաժամանակ փոխանցելով նաև Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, և բարեմաղթաքները՝ գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն անող երեխաներին:
Այգեպար, Սևքար, Բերդավան, Կողբ, Արծվաբերդ, Վահան, Խաչիկ, Երասխ և մնացած բոլոր սահմանամերձ գյուղերում Ընկերությաննվերներնընդունվեցինմեծխանդավառությամբ. փոքրիկները, ովքեր այստարիհրաժեշտենտալիսմանկապարտեզին, մանկական խաղերին ու խաղալիքներինևոտք են դնելու դպրոցականկյանք, հետաքրքրասեր ու փայլող աչքերով պրպտում էին պայուսակների պարունակությունը, ուսումնասիրում գրենական պիտույքներն ու նորից խնամքով հետ դասավորում պայուսակների մեջ:
Օրը նրանց համար վերածվել էր անմոռանալի տոնի։Երեխաներիտպավորություններըշատխոսունէին, ոգևորությունը՝անսահման:
Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր համայնքի դպրոցի ուսուցիչների խոսքով՝ դպրոցական առաջին տարիները հիշվում են ողջ կյանքի ընթացքում: «Տարիներ անց, ով էլ որ դառնան այս երեխաները՝ ճանաչված գիտնական թե հասարակ հողագործ, միշտ հիշելու են, որ առաջին դպրոցական պայուսակը, առաջին գրիչն ու տետրն իրենց նվիրել էր „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունը»:
«Շնորհակալենքմերերեխաներինդպրոցականպարագաներնվիրելուհամար: Այսամեննանհրաժեշտ էառաջինդասարանցիներին: Պայուսակներն ու դպրոցականպարագաներըոչ միայն շատգեղեցիկեն, այլև զգացվում է, որ ընտրված են հատուկ ուշադրությամբ՝ և աղջիկների, և տղաներիհամար», — նշեցիր երեխային դպրոց ճանապարհող Սևքարեցի ԼիլիթՉիբուխչյանը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Գազպրոմը՝ երեխաներին» սոցիալական ծրագրի շրջանակում մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի և Արցախի ուսումնական հաստատություններին, իսկ այս տարի առաջին անգամ հանդես եկել նմանօրինակ նախաձեռնությամբ՝ առանձնահատուկ վերաբերմունք դրսևորելով սահմանամերձ գյուղերին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)