Հայաստանի գազի ոլորտում աշխատում եմ 80-ական թվականների վերջից, երբ հայտնի իրադարձությունների պատճառով Բաքվից ընտանիքով տեղափոխվեցինք Երևան: Մինչ այդ երկար տարիներ աշխատել եմ ԽՍՀՄ գազի արդյունաբերության նախարարության համակարգում և առնչություն եմ ունեցել այն ժամանակ Հայաստանում գործող գազի հիմնարկությունների հետ:
Այնպես ստացվեց, որ Բաքվից եկած մի քանի գործընկերներիս հետ հանդիպեցինք «Հայգազարդ» հիմնարկության ղեկավար Գեորգի Թաթարյանի հետ: Այդ ժամանակ «Հայգազարդ»-ը իրականացնում էր խոշոր ծրագրեր 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած շրջաններում, և ես սկսեցի աշխատել Լեռնուտում գործող հատուկ ձեռնարկությունում: Այդ ժամանակվանից սկսած անընդմեջ աշխատել եմ գազի ոլորտում, իմ աշխատանքային ստաժը, ես սա հպարտությամբ եմ ասում՝ գերազանցում է 30 տարին:
Ներկայում ղեկավարում եմ «Գազպրոմ Արմենիա»-ի մայրուղային գազատարների, գազի փոխադրման հարցերով զբաղվող ստորաբաժանումը:
Մեր աշխատանքի առանձնահատկության մասին կարող եմ ասել, որ այն ունի ռազմավարական բնույթ, քանի որ մայրուղային գազատարների ցանցը բավականին մեծ է, և մեր աշխատանքն առնչվում է երկրի էներգետիկ անվտանգությանն անմիջականորեն: Բացի այդ, գազափոխադրման համակարգում գործում է նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանը: Մեր պարտականությունների շրջանակը բազմաճյուղային է և շատ պատասխանատու: Ինձ հետ աշխատում են գազի ոլորտում երկարամյա, մեծ փորձ ունեցողմարդիկ, որոնց հետ կարելի է լուծել բարդ ու մեծ խնդիրներ:
Կարծում եմ, որ մեր աշխատանքում չափազանց մեծ նշանակություն ունի նվիրվածությունը: Պետք է գիտակցել, որ մեր աշխատանքից է կախված ամբողջ հանրապետության անխափան գազամատակարարման ապահովումը և մեր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է ուղղորդվել այս գիտակցմամբ, այս սկզբունքով: Կցանկանայի, որ այս խոսքերս դիտարկվեն նաև որպես խորհուրդ այն երիտասարդ մասնագետներին, ովքերհետագայում աշխատելու են կամ առաջին քայլերն են անում այս ոլորտում:
«ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸգազաբաշխիչ ցանցերի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ
Ինստիտուտն ավարտել եմ 1975թ.-ին, ստացել ինժեներ-շինարարի որակավորում` «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» մասնագիտությամբ: Այնտարիներինգործող կարգի համաձայն բոլորս ըստ մասնագիտական ուղղվածության տեղաբաշխվում էինք պետական կառույցներում համապատասխան աշխատանքի:
Ճակատագրի բերումով իմ երեք տարբեր մասնագիտական ուղղվածության մեջ տեղ գտավ գազիոլորտըև աշխատանքայինառաջինքայլերը սկսեցի կատարել ՀՍՍՀ Գազաֆիկացիայի վարչությունում:
Տարիների ընթացքում, խորանալով մասնագիտական գիտելիքների մեջ ու ընկալելով գազի տնտեսության ոլորտի աշխատանքի նվիրական առանձնահատկությունները՝վստահորեն կարող եմ շնորհակալություն հայտնել ճակատագրին ճիշտ ընտրության համար: Համակարգում եմ ավելի քան 30 տարի և երբեմն կատակում եմ, որ այս գործըդարձել է իմ կյանքի ուղեկիցը:
Գազի համակարգը բարդ, զգայուն ու մասնագիտական առանձնահատկություններով բնորոշ ոլորտ է, որտեղ բոլոր աշխատակիցները պետք է ունենան մասնագիտական և արագկողմնորոշման ունակություններ, ինչպես նաև նվիրվածություն՝բարդ ու չնորմայավորված աշխատաժամանակը սիրով հաղթահարելու համար:
1980թ.-ին տեղափոխվել եմ Երևանի գազի տնտեսության վարչություն և մինչև 1994թ.-ը աշխատելով տարբեր պատասխանատու պաշտոններում՝առնչվել եմ գազաբաշխման ու ներտնային գազասպառման համակարգերի բոլոր բարդությունների ու առանձնահատկությունների հետ, ինչնինձ համար դարձավ փորձի ձեռքբերման, ինչպես նաև դրա մեջ մասնագիտական ունակությունների դրսևորման ու հղկման մի ժամանակաշրջան:
90-ական թվականների սկզբին, երբ Հայաստանը գազ չէր ստանում, իսկ համակարգը գրեթե չէր գործում, ստիպված անցա այլ աշխատանքի, ինչը ինձ համար շատ ցավալի էր: Սերը և կարոտը մասնագիտության հանդեպ 2004թ.-ին ինձ նորից վերադարձրեց հարազատ օջախ: Եվ եթե մինչ այդ իմ աշխատանքային պատասխանատվության ոլորտում էր միայն Երևանի գազաբաշխիչ ցանցը, ապա հիմա մեր ստորաբաժանումը զբաղվում է ամբողջ հանրապետության գազաբաշխիչ ցանցի շահագործման հարցերով: Բնականաբար, ավելացել է աշխատանքիծավալըև պատասխանատվությունը, բայց ավելացել է նաևիմ եռանդն ու սերը աշխատանքի նկատմամբ:
Հպարտությամբ կարող եմ ասել, որ ես` բոլոր գործընկերներիս պես, գազի համակարգի և մասնագիտության նվիրյալներից եմ:
Երևանիպոլիտեխնիկականինստիտուտիջերմագազամատակարարումևօդափոխությունբաժինը 1976 թ. ավարտելուցհետոերկուտարիաշխատելեմԽՍՀՄգունավորմետալուրգիայինախարարությանհամակարգում, այնուհետևտեղափոխվելևմինչևօրսաշխատումեմՀայաստանիգազիհամակարգում: Շուրջ 40-ամյաաշխատանքայինգործունեությանընթացքումաշխատելեմհամակարգիգրեթեբոլորոլորտներում՝ճարտարագետիցմինչևհանրապետականարտադրականմիավորմանգլխավորճարտարագետ, մասնագիտականուսումնականկենտրոնիդասախոսիցմինչև «Հայգազ» ՍՊԸշահագործատեխնիկականվարչությանպետ:
Ինձհամարկարևորէայն, որաշխատանքս, մասնագիտականունակություններսմիշտեղելենպահանջվածուգնահատված, ունեմէներգետիկայինախարարությանևգերատեսչականբազմաթիվպատվոգրերուշնորհակալագրեր: Որպես համահեղինակ մասնակցել եմ գազի ոլորտում գործող բազմաթիվ իրավական ակտերի, տեխնիկական ղեկավարող փաստաթղթերի մշակմանն ու խմբագրմանը:
Աշխատանքիս ամենածանր և միաժամանակ ամենաբեղմնավոր շրջանը 1990-2000-ական թվականներն էին, երբ անհրաժեշտ էր ոտքի կանգնեցնել Հայաստանի գազի տնտեսությունը, վերականգնել գազամատակարարումը և գրեթե զրոյից սկսել երկրի գազաֆիկացումը, որի անմիջական մասնակիցն եմ եղել: Առանց չափազանցնելու կարելի է փաստել, որ դա համաշխարհային պրակտիկայում աննախադեպ օրինակ է:
Ներկայում աշխատում եմ գազի համակարգի տեսչական բնագավառում և կարող եմ ասել, որ սա ամենակարևոր ոլորտներից է, քանի որ մեր աշխատանքն առնչվում է գազամատակարարաման անվտանգության ապահովման հետ, պարզ ասած՝ մարդկանց անվտանգության հետ: Ինչպես սակրավորների դեպքում, այնպես էլ մեր աշխատանքում սխալվելու իրավունք չունենք: Ես իսկապես մեծ բավականություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ նաև մեր ջանքերի շնորհիվ տարեցտարի նվազում են վթարային իրավիճակները:
Վերանայելով համակարգում իմ անցած ճանապարհը, հասկանումեմ, որ աշխատանքը դարձել է կյանքիս անբաժանելի ու ծանրակշիռ մասը: Երեխաներս, այդ թվում դուստրս, նույնպես աշխատում են գազի համակարգում, և կատակով, բայց միաժամանակ ուրախությամբկարող եմ ասել, որ ես՝ «գազավիկների դինաստիայի» հիմնադիր եմ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 552 ԿԲ)