Սեպտեմբերի 7-ից 12-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն