«Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչեւ 2017թ. ապրիլի 1-ը

Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչեւ 2017 թվականի ապրիլի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետեւյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչեւ 2017թ. ապրիլի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազաֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազաֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am