Վարդան Հարությունյանը այցելեց ուսումնամարզական համալիրի շինհրապարակ

Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահԳլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը այցելել է  Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ:

Վարդան Հարությունյանը շրջել է շինհրապարակում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին, որն իրականացվում է շինարարական մեծ ծավալով, դիտարկումների արդյունքում համապատասխան հաձնարարականներ տվել ծրագրի պատասխանատուներին:

Շինարարությունը, որի հիմնարկեքի արարողությանը մասնակցել էր նաև «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը,մեկնարկել է այս տարի:

Համալիրը կառուցվելու է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, բազմաֆունկցիոնալ մարզասրահ, սահադաշտ, Հայաստանում հայտնի մարզաձևերի համար նախատեսված սրահներ:

Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:

Այս համալիրը այն խոշոր նախագծերից է, որն իրագործվում է Հայաստանում «Գազպրոմ» ՀԲԸ աջակցությամբ՝ «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում և ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններով համալիրը աննախադեպ է հանրապետությունում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am