«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համակարգիչներ տրամադրեց ԼՂՀ կրթական հաստատություններին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերթական բարեգործությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս տարի ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ մշակվեց ծրագիր, որի շրջանակում 20 կրթական հաստատություններ, այդ թվում՝ չորս մանկապատանեկան և շախմատի մարզադպրոցներ ստացան համակարգիչներ և համապատասխան պարագաներ:

Իսկ Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում բացվեց համակարգչային դասարան, որի համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տրամադրեց 11 համակարգիչ: Խորհրդանշական է, որ դասարանի բացումը համընկավ ոսուցիչների մասնագիտական տոնի հետ: Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ի շնորհիվ կրկնապատկվեց բոլոր ուսուցիչների տոնական տրամադրությունը և սա իսկապես մեծ նվեր է Ոսուցչի օրվա առթիվ:

Համակարգչային դասարան է բացվելու նաև ԼՂՀ Քաշաթաղի Գողթանիկ համայնքի միջնակարգ դպրոցում:



Ինչպես նշեցին ԼՂՀ կրթական ոլորտի պատասխանատուները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ այս նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է և կարևոր է կրթական հաստատություններւ համար, քանի որ այսօր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը առանցքային դերակատարություն ունի ուսուցման գործընթացում:


«Այս տարի մենք նվեր ստացանք Գազպրոմ Արմենիաընկերությունից, որը մեծ պատրաստակամությամբ տրամադրեց համակարգիչներ, որոնցով կհամալրվի դպրոցների նյութատեխնիկական բազան: Շատ կարևոր է, որ համակարգիչներ և համապատասխան պարագաներ ստացան ոչ միայն Ստեփանակերտի ուսումնական հաստատությունները, այլ նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղական համայնքների դպրոցներ», — նշեց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակաղմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, 2001 թվականից սկսած իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են կրթական, մշակութային և մարզական ոլորտների աջակցությանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am