Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

2016 թվականի հոկտեմբերի 8-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Վարդան Հարությունյանը հանդիպել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել բոլորին համատեղ աշխատանքի համար:

Վ.Հարությունյանի խոսքով, անցած տարիների ընթացքում ընկերությունը լավ ցուցանիշներ է արձանագրել, ինչը հիմք է հանդիսանում հետագա հաջող գործունեության համար:

Շնորհավորում ենք Վարդան Հարությունյանին և մաղթում հաջողություններ նոր աշխատանքում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am