Երկու ընկերությունների ֆուտբոլիստները մի քանի տարի շարունակ անցկացնում են ամենամյա ընկերական հանդիպումներ տարբեր երկրներում, իսկ հերթական խաղի վայրը ընտրում է նախորդ խաղի հաղթողը:
Այս տարի «Գազպրոմ էքսպորտ»-իև «Վինգազ»-ի ֆուտբոլիստներին հյուրընկալեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Ընդունող կողմի նախաձեռնությամբ խաղն անցկացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Գավաթը «Գազպրոմ էքսպորտ»-ի ֆուտբոլիստներին փոխանցեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)