«Գազպրոմ» ՀԲԸ 19 դուստր ընկերություններ և կազմակերպություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղրղզստանից ավելի քան 100 համերգային համարներով հանդես կգան հետևյալ անվանակարգերում. վոկալ, պարարվեստ, վոկալ-գործիքային համույթ, գործիքային համույթ, էստրադային կրկեսային ժանր, օրիգինալ ժանր, ֆոլկլոր: Լավագույն կատարողները և ստեղծագործական կոլեկտիվները հանդես կգան երեք տարիքային խմբերում. 5-ից 10 տարեկան, 11-ից 16 տարեկան և 17-ից բարձր:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մասնակցում է «Ֆակել» կորպորատիվ փառատոնին առաջին անգամ: Մրցույթին ելույթ կունենան Ալվինա Տիգրանյանը ՝ակադեմիկ վոկալ, Ջիվան Մկրտչյանը՝ էստրադային վոկալ և «Սարերի շունչը» համույթը՝ ժողովրդական վոկալ անվանակարգերում:
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)