«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող «Սարերի շունչը» համույթը առաջին մրցույթային օրը ելույթ է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնում:
Քառյակը ձևավորվել է 2016 թվականի ամռանը «Ֆակել» փառատոնին մասնակցելու համար: Էլեն Քալանտարյանը (վոկալ), Գոռ Սարգսյանը (վոկալ), Համլեթ Մկրտչյանը (դուդուկ) և Ալեն Իսախանյանը (քամանչա) երաժշտությամբ զբաղվում են փոքր տարիքից:
Չնայած երեխաները փառատոնին մասնակցում են առաջին անգամ, նրանք տրամադրված են հաղթելու և ցանկանում են մասնակցել «Ֆակել» փառատոնի եզրափակիչ փուլին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 705 ԿԲ)