Ալվինա Տիգրանյանի և Ջիվան Մկրտչյանի ելույթը «Ֆակել» փառատոնում

«Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնի մրցույթայի երկրորդ օրը ելույթ են ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող երիտասարդ կատարողներ Ալվինա Տիգրանյանը և Ջիվան Մկրտչյանը: Ալվինան կատարել է «Կռունկ» երգը, իսկ Ջիվանը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «Yesterday When I Was Young» ստեղծագործությունը:

Ալվինան հանդես է գալիս «ակադեմիական վոկալ», իսկ Ջիվանը՝ «էստրադային վոկալ» անվանակարգում:

Ալվինան զբաղվում է երաժշտությամբ ավելի քան 20 տարի, ունի մասնագիտական երաժշտական կրթություն, մագիստրոսի կոչում երաժշտագիտության ոլորտում: «Ֆակել» կորպորատիվ փառատոնին մասնակացում է առաջին անգամ: Ալվինան մի շարք երաժշտական մրցույթների դափնեկիր է և հաղթող:

Ջիվանը երգում է տարբեր ժանրերում. էստրադային, դասական, շատ է սիրում ազգագրական և հայկական ժողովրդական երգերը: Երգը Ջիվանի տարերքն է, և նա չի պատկերացնում իր կյանքը առանց երաժշտության: Մասնակցությունը «Ֆակել» կորպորատիվ փառատոնում կարևոր փուլ է իր երաժշտական կարյերայում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am