Մասնակցության համար «Գազպրոմ» ՀԲԸ յուրաքանչյուր դուստր ընկերությունից ընտրվել էր 5-ական աշխատանք: Ցուցահանդեսին ներկայացվել էր 7-ից 12 տարեկան երեխաների 89 նկար: Աշխատանքները գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրին: Ժյուրիի անդամների խոսքով, շատ դժվար էր ընտրություն կատարել, քանի որ փոքրիկ նկարիչները տարբեր տարիքի են, նրանց ստեղծագործությունների նկարչական տեխնիկան, ժանրերը և սյուժեները բազմատեսակ են: Երեխաների նկարներն անկեղծ են, յուրաքանչյուր մասնակից կարծես թե ցույց է տալիս իր աշխարհը, բացում մի պատուհան դեպի այդ աշխարհ: Եվ զարմանալի չէ, որ գրեթե բոլոր մրցութային աշխատանքները ժյուրիի անդամների մոտ առաջացրել էին մեծ հետաքրքրություն: Փառատոնի ժյուրիի նախագահ Ալեքսանդրա Պերմյակովան նշել է, որ բոլոր նկարները բարձր մակարդակի են:
Երկար քննարկումների արդյունքում հաղթող է ճանաչվել ցուցահանդեսի 19 մասնակից, այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող Մարիաննա Միքայելյանը (9 տարեկան, «Բնություն»):
Մեծացված լուսանկար (JPG, 204 ԿԲ)