Երեք օրվա ընթացքում Ուֆայի «Բաշկորտոստան» համերգային դահլիճում ելույթ են ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների 705 ներկայացուցիչներ: Պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացվել են 117 համերգային համարներ, իսկ 135 կատարողներ ստացել են պարգևներ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչները, որոնք առաջին անգամ մասնակցեցին «Ֆակել» փառատոնին, արժանացել են պարգևների և մրցանակների:
«ժողովրդական վոկալ» անվանակարգում ելույթ ունեցող «Սարերի շունչը» համույթը զբաղեցրեց երկրորդ տեղը: Էլեն Քալանթարյանը (վոկալ), Գոռ Սարգսյանը (վոկալ), Համլետ Մկրտչյանը (դուդուկ) և Ալեն Իսախանյանը (քամանչա) դուրս եկան «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ: Փոքրիկ և պատանի երաժիշտները «Սարերի շունչը» համույթից ժյուրիի և հանդիսատեսի դատին էին ներկայացրել «Նազանի բրոյի-բրոյի» ժողովրդական երգը:
Ջիվանը Մկրտչյանը («էստրադային վոկալ» անվանակարգ) նույնպես զբաղեցրեց երրորդ տեղը: Բացի այդ, նա մասնակցել է «Կոտրելով խոչընդոտները» փառատոնի գալա-համերգին, որին մասնակցել են սահմանափակ հնարավորություններով երեխաները:
Փառատոնն ավարտվեց գալա-համերգով, որի ընթացքում ներկայացվեցին փառատոնի լավագույն կատարումները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)