Հրանտ Թադևոսյան՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել ու հաստատվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հրանտ Խաչիկի Թադևոսյանին նշանակել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն:

Տնօրենների խորհուրդը քննարկել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի 2016 թվականի աշխատանքային պլանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2016 թվականի ինն ամիսների ներդրումային գործունեության արդյունքները, 2017 թվականի Ընկերության բյուջեն, և Ընկերության 2017 թվականի ներդրումային ծրագիրը:

Օրակարգում քննարկվել են նաև Ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր և ընդունվել համապատասխան որոշումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am