Պատանի նկարչուհուն փոխանցվեցին մրցույթի դափնեկրի դիպլոմը և նվերը

Մարիաննա Միքայելյանը դարձել է հոկտեմբերի 15-ից 22-ը Ուֆայում «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 7-րդ կորպորատիվ փառատոնի շրջանակում անցկացված «Պատանի նկարիչ» մրցույթի դափնեկիր: Մասնակցության համար «Գազպրոմ» ՀԲԸ յուրաքանչյուր դուստր ընկերությունից ընտրվել էր 5-ական աշխատանք:

Մրցույթին ներկայացվել էին «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների երեխաների աշխատանքները. Անի Խաչատրան (7 տարեկան) «Կարապի լիճը», Իննա Պալյան (8 տարեկան) «Լուսաբաց», Լուսինե Դերձյան (9 տարեկան) «Կենդանի մոլորակ», Մարիաննա Միքայելյան (9 տարեկան) «Բնություն», Էլեն Կազարյան (11 տարեկան) «Հայաստան»:

Ցուցահանդեսին ներկայացված 89 նկարներից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել էր 19 աշխատանք, այդ թվում Մարիաննա Միքայելյանի նկարը: Պատանի նկարչուհին ստացել է մրցույթի դափնեկրի դիպլոմ և նվեր, որը նրան փոխանցեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am