Հոկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ժամանակ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը համալիր հարցադրումներ ներկայացրեց Ընկերության ընթացիկ գործունեության, ֆինանսա-տնտեսական գործունեության, մատուցվող ծառայության որակի բարձրացման, ընկերության աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև կազմակերպչական մի շարք այլ հարցերի հետ կապված:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց գազի սպառման սեզոնային ծանրաբեռնվածության պայմաններում հանրապետության գազամատակարարման համակարգի օբյեկտների պատրաստվածության հարցին: Նշվեց, որ ընկերության կողմից տարվող աշուն-ձմեռ նախապատրաստական աշխատանքները մաքսիմալ պետք է ապահովեն բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարումը:
Տրվեցին հանձնարարականներ` կատարման համապատասխան ժամկետներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն