Աբովյանի ԳՍՊԿ —ում անցկացվել են հակահրդեհային վարժանքները
Ավարտվել է գազափոխադրման համակարգի օբյեկտներում ուսումնական վարժանքների երկրորդ փուլը, որը ամեն տարի իրականացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն: 2016 թվականի երկրորդ կիսամյակի եզրափակիչ վարժանքներն անց են կացվել Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանում:
ԳՍՊԿ-ի հրշեջների խմբի առջև դրված է եղել օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել հրդեհը մարելու և կրակի բռնկման օջախի տեղայնացման խնդիրը: Գազաճնշակային կայանի անձնակազմն անցկացնում է գազաշարժիչային ճնշակի արտապլանային անջատում, էլեկտրամեխանիկական ծառայության աշխատակիցները դադարեցնում են արտադրական հրապարակի վթարային հատվածի էլեկտրասնուցումը;
ԳՍՊԿ-ի տարհանման խումբը և բժշկական անձնակազմն իրականացնում են հետևյալ խնդիրները. արտակարգ իրավիճակի վայրից մարդկանց դուրս բերում և անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերում:
Հակահրդեհային վարժանքների գլխավոր նպատակն է կատարելագործել վթարային աշխատանքների անցկացման մեթոդները և հմտությունները արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում:
Վարժանքների ավարտին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Աբովյանի ԳՍՊԿ-ի տարածքում անցկացված ուսումնական դասընթացների արդյունքները: Նշվել էր, որ կայանի մասնագետները ցուցաբերել են մասնագիտական բարձր հմտություններ և պատրաստվածություն գազափոխադրման համակարգի օբյեկտներում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնելիս, իսկ ծառայությունների հետ փոխգործակցությունը եղել է բարձր մակարդակի:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 2 ՄԲ)