«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆիլմը ներկայացվել է «Անհատական պաշտպանության միջոցները և մասնագիտական աշխատանքները» տեսաֆիլմերի մրցույթին
Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարան կայանում գազի ոլորտում աշխատող մասնագետների մասին պատմող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆիլմը ներկայացվել է «Անհատական պաշտպանության միջոցները և մասնագիտական աշխատանքները» տեսաֆիլմերի մրցույթին, որը կազմակերպել է «Անհատական պաշտպանության միջոցների մատակարարների, արտադրողների և մշակողների ասոցիացիան» :
Մրցույթն անցկացվում է առաջին անգամ:
Մրցույթին ներկայացված աշխատանքները կցուցադրվեն «Աշխատանքի անվտանգություն և պաշտպանություն-2016» ХХ Հոբելյանական միջազգային մասնագիտական ցուցահանդեսի ընթացքում, որը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 13-ից 16-ը Մոսկվայում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն