2016թ. տասնմեկ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7147-ով
2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 677 973 բնակիչ-բաժանորդ: Ներկայումս գազաֆիկացված է 613 բնակավայր, որից 45-ը քաղաքային, 568-ը` գյուղական համայնքներում:
Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7147-ով, այդ թվում 1117-ը՝ նոյեմբեր ամսին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն