Երկարատև ու դժվարին ինտելեկտուալ պայքարի արդյունքում եզրափակչում խաղալու հնարավորություն ստացան միայն 12 մասնակից, իսկ չորրորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվեց 12-ամյա Սամվել Դավթյանը՝ արժանանալով «Ամենախելացին» տիտղոսին:
Ինչպես նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարևորում է «Ամենախելացին» հեռուստանախագծի նշանակությունը և խրախուսում է պատանիների ու երիտասարդների շրջանում գիտելիքի և ուսման պրոպագանդմանն ուղղված այս նախագիծը»:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության անունից հեռուստանախագծի բոլոր մասնակիցներին մաղթում եմ մեծ հաջողություններ և շնորհավորում եմ «Ամենախելացին» նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթողին, որն արժանացել է «Գազպրոմ Արմենիա»-ի հատուկ մրցանակին», — նշեց Մ.Հարությունյանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 701 ԿԲ)