Տարեվերջյանայս օրերին սովորաբար ամփոփում ես անցնող տարին: Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում 2016 թվականինմենքկարողացանքապահովելդրականարդյունքներ, հասնելզգալիհաջողությունների, որոնքհիմքենհանդիսանումհեռանկարային նախագծերի իրագործման համար ինչպես գալիք տարում, այնպեսէլապագայում:
2017 թվականըհոբելյանական է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի համար. լրանում է ընկերության հիմնադրման 20-ամյակը: Անցած 20 տարիներիընթացքումիրականացված լայնածավալ նախագծերիարդյունքումմերընկերություննապահովելէիրզգալի ներդրումը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այսօր ունենք գազաէներգետիկ այնպիսիհզորություններ, որոնք լուրջ պոտենցիալ են հանդիսանում ինչպես երկրի տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային նշանակության էներգետիկ նախագծերին մասնակցելու առումով:
Ցանկանումեմշնորհակալություն հայտնել«Գազպրոմ Արմենիա» ընկերության բոլոր աշխատակիցներինիրենցամենօրյանվիրյալաշխատանքի համար և վստահեմ, որ մենք հետագայում ևս հաջողությամբ կկատարենք մեր առջև դրված բոլորխնդիրները, որոնցից ամենակարևորն ու առաջնահերթը հուսալի և անխափան գազամատակարարմանապահովումնէ:
Կրկինշնորհավորում եմ բոլորիսԱմանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում քաջ առողջություն, հաջողություն ևամենայն բարիք:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հ.Թադևոսյան
Մեծացված լուսանկար (JPG, 992 ԿԲ)