2016 թվականին խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն
ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված 2016 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 42,381,154.1 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 18-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 5,125,182.3 հազար դրամ, 695-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 155,999.0 հազար դրամ,
954-րդ տեղում «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 106,874.4 հազար դրամ և 964-րդ տեղում՝ «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործման և սպասարկման» ՍՊԸ՝ 105,805.8 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 109-րդ տեղը՝ 1,217,046.7 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն