Ռուսաստանի Նեֆտեգազստրոյպրոֆսոյուզի պատվիրակության այցը Հայաստան

Նախատեսվում է Ռուսաստանի Նեֆտեգազստրօյպրոֆսոյուզի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական միության միջև երկկողմ Համաձայնագրի ստորագրում: Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների արհեստակցական միության նախագահ Հայկ Բալասանյանի և Ռուսաստանի Նեֆտեգազստրօյպրոֆսոյուզի նախագահ Ալեքսանդր Կորչագինի Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հինմական ուղղությունները:

Ռուսաստանի Նեֆտեգազստրոյպրոֆսոյուզի պատվիրակության այցի շրջանակում նաև տեղի է ունեցել հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ —Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի և Ռուսաստանի Նեֆտեգազստրոյպրոֆսոյուզի նախագահ Ալեքսանդր Կորչագինի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական գործընկերների միջև փոխազդեցության և համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցերը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջազգային համագործակցության շրջանակում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am