«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները դարձան ցողունային բջիջների դոնորներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում առաջին անգամ տեղի է ունեցել ցողունային բջիջների հավանական դոնորների արյունատվության ակցիան: Ոսկրածուծի Դոնորների Ազգային Ռեեստրում դոնորագրվելու նպատակով ընկերության մինչև 50 տարեկան մի շարք աշխատակիցներ կամավոր հանձնեցին 3 մլ արյուն:

Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, սակայն հնարավորություն է տայիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: Դոնորներին կտրվի գենետիկ կոդ, որը կմուտքադրվի տվյալների բազայում և որի շնորհիվ անհրաժեշտության դեպքում դոնորին հնարավոր կլինի գտնել դոնորների ազգային ռեեստրում: Աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20-ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը ոչ ազգակից կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիքն ունի: Հայ հիվանդների համար պրակտիկորեն հնարավոր չէ ներկայումս աշխարհում գործող ոեեստրերում գտնել համապատասխան դոնորներ, քանի որ հայերն ունեն յուրահատուկ ժառանգական կառուցվածք: Հիվանդի և դոնորի միջև համատեղելիությունը էապես կախված է ժառանգական և էթնիկական բնորոշիչներից, այդ պատճառով ավելի արդյունավետ է հիվանդի համար համատեղելի դոնոր փնտրել էթնիկական նույն ծագումնաբանությունն ունեցող շրջանակներում: Ժաոանգական անհամապատասխանությունների պատճառով այն հայ հիվանդները, որոնց բուժման համար ցուցված է միայն ոսկրածուծի փոխպատվաստումը, մահանում են համապատասխան դոնոր չգտնելու պատճառով: Այս իսկ պատճառով ամբողջ աշխարհով սփռված հայերի համար Ոսկրածուծի Դոնորների Ազգային Ռեեստրի ստեղծումը խիստ անհրաժեշտ էր։

Ամեն տարի աշխարհում կատարվում է ընդամենը 40 000 ոսկրածուծի փոխպատվաստում:

ՈԴՀՌ-ի գործունեությունը զգալիորեն մեծացնում է հավանականությունը գտնելու ոչ ազգակից համատեղելի դոնորին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ արյունատվության ակցիան շարունակական կլինի:

Տեղեկանք

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի Դոնորների Միջազգային կագմակերպությանը, հանդիսանում է Ոսկրածուծի Դոնորների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ:

Գործունեության 16 տարիների ընթացքում ՈԴՀՌին անդամագրվել ավելի է քան 28.000 դոնորներ, որոնցից մոտ 21 հազարը Հայաստանից և Արցախից, իսկ 7.000-ը՝ սփյուռքից (Միացյալ Նահանգներ, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Շվեցարիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան և այլն):

Մշտապես կատարվում է դոնորական կադրերի հավաքագրում բնակչության տարբեր խմբերում ՀՀ-ում, ինչպես նաև սփյուռքում:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am