Մեկնարկել է «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» հերթական ակցիան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան: Աշխատակիցների կողմից տրամադրված գրքերն այս տարի նվիրաբերվելու են Արցախի դպրոցների գրադարաններին:

Նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել աշխատակիցների կողմից և կարճ ժամանակահատվածում հավաքվել է շուրջ հազար կտոր գիրք, այդ թվում մանկական գրականություն, դասական արժեքավոր ընտրանիներ, բառարաններ և այլն:

«Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան առաջին անգամ կազմակերպվել էր 2016 թվականի փետրվարին: Չնայած նրան, որ նախաձեռնությունն իրականացվում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի աշխատակիցների շրջանում, ակցիային միացել էին նաև Երևանի, Արմավիրի ու Մարտունու մասնաճյուղերը: Փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ընկերության աշխատակիցների կողմից հավաքված գրքերը փոխանցվեցին Գյումրու Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանին:

Այս տարի «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան ավելի լայնածավալ բնույթ է կրում, քանի որ նախաձեռնությանը մասնակցում են «Գազպրոմ Արմենիա»-ի բոլոր մասնաճյուղերը և դուստր ընկերությունները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am