Մեկնարկել է «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» հերթական ակցիան
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան: Աշխատակիցների կողմից տրամադրված գրքերն այս տարի նվիրաբերվելու են Արցախի դպրոցների գրադարաններին:
«Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան առաջին անգամ կազմակերպվել էր 2016 թվականի փետրվարին: Չնայած նրան, որ նախաձեռնությունն իրականացվում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի աշխատակիցների շրջանում, ակցիային միացել էին նաև Երևանի, Արմավիրի ու Մարտունու մասնաճյուղերը: Փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ընկերության աշխատակիցների կողմից հավաքված գրքերը փոխանցվեցին Գյումրու Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանին:
Այս տարի «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան ավելի լայնածավալ բնույթ է կրում, քանի որ նախաձեռնությանը մասնակցում են «Գազպրոմ Արմենիա»-ի բոլոր մասնաճյուղերը և դուստր ընկերությունները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվեց բնապահպանության թեմայով սեմինար
- 2017 թվականի հունիս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահն այցելեց ուսումնամարզական համալիրի շինհրապարակ
- Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին
- Կարեն Կարապետյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները
Մեծացված լուսանկար (JPG, 694 ԿԲ)