Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. բյուջեի, ինչպես նաև ծախսերի կրճատման ու եկամուտների ավելացման միջոցառումների 2017 թ. ծրագրի կատարման արդյունքները:
Քննարկվել և հաստատվել են առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2017թ. ներդրումային ծրագրի կատարման, Ընկերության գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների հիմնանորոգման, ընթացիկ վերանորոգման և սպասարկման միջոցառումների արդյունքները:
Նիստում հաստատվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի 2017թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը:
Տնօրենների խորհուրդը քննարկել է նաև Ընկերության ընթացիկ գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր և ընդունել համապատասխան որոշումներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 520838)